08 July 2012

Արդի օտարամոլությունը

|
Այսօր ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը կոչվում է օտարամոլություն և մեծ արագությամբ կլանում է մեր հասարակությունը: Ներկայումս գոյություն ունի մի ստվար զանգված, ով իրեն 21-րդ դարի ոգու կրողն է համարում և արդի քաղաքակիրթ աշխարհի մի մասը, սակայն միևնույն պահին պարսավում և հեգնանքով է վերաբերվում ազգային արժեքներին: Վերջերս անգամ սոց. ցանցերից մեկում կարդացի մի մեկնաբանություն, որում մի աղջիկ ծաղրում էր ազգագրական երգեր լսող մարդկանց՝ նրանց հավասարեցնելով ռաբիզ մարդկանց: ՈՒզում եմ հարցնել այդ աղջկան, թե այդ երբ ազգայինը դարձավ ռաբիզի մաս: Մի գուցե նա չգիտի, որ իր նախնիները ոչ թե լսել են Լեդի Գագա կամ Էնրիկե Իգլեսիաս, այլ հայկական ազգային երգեր: Ուզում եմ հասկանանք, որ ժամանակակից և արդիական նա չէ, ով հրաժարվում է ազգային արժեքներից և գովերգում արտասահմանյանը, այլ նա, ով պահպանում է նախնիներից ստացած իր ժառանգությունը և հայացք սևեռում արդի աշխարհի փոփոխություններին: Ուզում եմ հասկանանք, որ ներկայիս գլոբալիզացման ժամանաշրջանում առավել ակնածանքով պետք է վերաբերվենք ազգային արժեքներին:Այո՛, պետք է պայքարել ստորաքարշ ու անճաշակ <<արվեստ>> տարածողների դեմ, ովքեր անիմաստ բառերով ու արևելյան երաժշտություններով ինչ-որ կլկլոցներ են ստեղծում ու տարածում: Ուղղակի պատճառը այն է, որ խնդիրը մեր հասարակության մեջ է, որովհետ մենք ինքներս ենք հանդուրժում նրանց: Հետո ցանկանում եմ նշել նաև, որ օտար բառերի գործածությամբ չէ, որ դառնում ենք առաջադեմ ու արդիական: ՀՀ պետական լեզուն հայերենն է սիրելիներս: Ասում եմ որոշ մարդկանց համար: Լավ իմացեք, որ անգլիացին կամ ֆրանսիացին հայերեն կամ այլ օտար լեզվով չեն խոսի իրենց երկրում: Ես ինքս տիրապետում եմ օտար մի քանի լեզուների, բայց իմ երկրում խոսում եմ հայերեն:
Վերջում ուզում եմ կոչ անել, որ հասկանանք, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում:           
                                                                                                                                                                                                       

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment