13 May 2012

Մայրիկ...

|

Այսօր շատ երկրներում նշվում է մայրերի տոնը, դե ինչպես համոզված եմ, որ գիտենք, մեզ մոտ այդ տոնը անփոփոխ է և նշվում է մարտի 8- ապրիլի 7 միամսյակում: Իսկ շատ երկրներում այն մայիսի՝ 2րդ կիրակի օրն են նշում.



Ճիշտ ասած կարևոր չէ այդ տոնի օրը, կարևորն այն է, որ դու քո սրտում ունենաս այդ տոնը և գիտակցես դրա էությունը: Ամեն մարդ ունի իր զգացմունքներն իր մոր հանդեպ և սխալ է մեկի անունից խոսել, ընդհանրացվածն այն է, որ բոլորը (չհաշված հասարակության աղբը) սիրում և գնահատում  են (ցավոք, որ հաճախ շատ ուշ են գիտակցում) իրենց մայրերին ու նրանց կատարած գործը: Ուղղակի իմ կողմից խորհուրդ՝ հենց այսօրվանից փորձեք գիտակցել ձեր մայրերի կատարած գործը, անուշադրության մի մատնեք նրանց, քանի որ կյանքն անցնում է, օրերը՝ թռնում, և մենք հաճախ մոռանում ենք, որ մեր մայրերն էլ օրերի հետ ծերանում են...
Եվ եկեք նրանց միշտ ժպիտ պարգևենք մեր կատարած գործերով և հաջողություններով:


Մայրս
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս։
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս...
                    Հովհաննես Շիրազ




0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment