25 April 2012

Բերմուդյան եռանկյունի

|
Նյութ I


Բերմուդյան եռանկյունի Ատլանտյան օվկիանոսում  մի տարածք է, որտեղ իբր թե անհետանում են նավերն ու օդանավերը, կամ նրանց անձնակազմերը։ Այս հետաքրքրություն ներկայացնող խորագրով հաղորդումը «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» զետեղել է 1978 թվականի հոկտեմբերի 18-ին։ «Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ.Օսա» նավը առեղծվածորեն անհետեցել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում: Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել: Համաձայան ամերիկյան առափնյա պահակության տվյալների այդ 180 մետր երկարությամբ և 15000 տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտանբերվել են նավթի բիծ, պրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ: Առափնյա պահակությունը հաստատել է , որ փրկարար նավակը և մնացած առարկաները պատկանել են Սիլիվիա Լ Օսային»: Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է Ֆիլադելֆիա հասներ հաջորդ ուրբաթ օրը:

Նյութ II

Բերմուդյան եռանկյունու  սարսափելի առեղծվածը ստիպում է հավատալ երկրագնդի վրա բազմաթիվ եվ բազմաբնույթ ուժերի առկայությանը : Արդյոք առեղծվածայնության այս վարկածը իրոք հավաստի է , թե այս ամենը ունի գիտական հիմնավորումը:Այսօր Բերմուդյան եռանկյունին համարվում է աշխարհի ամենահետազոտված աշխարհագրական հատվածը, եվ գրեթե լիովին բացահայտված են նրա աշխարհագրական առանձնահատկությունները, սակայն նույնիսկ ֆանտազիայից զուրկ, ամենաիրատես  մադը այս ամենում չի բացառում երեվույթի միստիկ կողմը: Բերմուդյան եռանկյունու ուսումնասիրությունների պատմությունը բավականին հարուստ է. հրատարակվել եվ բազմաթիվ անգամներ վերահրատարակվել են Բերմուդյան եռանկյունու բացահայտումների մասին պատմող գրքեր, հադվածներ, նկարահանվել են ֆիլմեր:
Եկեք հակիրճ անդրադարձ կատարենք Բերմուդյան եռանկյունու աշխարհագրական առանձնահարկություններին:
Բերմուդյան եռանկյունու կազմի մեջ են մտնում բերմուդյան կղզիները,Պուերտո Րիկոյի եվ Ֆլորիդայի արեվմտյան մասը:Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է ,իրականում աշխարհագրական այդ տարածքը բնավ էլ եռանկյունաձեվ չէ:Որոշ դիտարկումների համաձայն նրա տարածքի մեջ ներառվում են նաեվ Կարիբյան ծովի,մեքսիկական ծոցի եվ Ատլանտիկ օվկիանոսի արեվելյան մասը` մինջեվ Ազովի կղզիներ:Բերմուդյան եռանկյունու առեղծվածը կայանում է  նրա ջրային եվ օդային մակերեվույթի առանձնահատկություններ մեջ:

Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը  երբեվէ հետազոտված ամենադժվարին , ամենավտանգավոր եվ յուրօրինակն է:Ջրի հատակում առկա են միքանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք,աբիսալ հարթություններ,խորը ջրանցքներ, թեք եվ միջին հարթություններ:Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը.ջրի հատակին առկա են նաեվ հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինջեվ 2 կմ.Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան.Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացին շարժ առկա է նաեվ մտնոլորտային հատվածում:Հաստատված է , որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում , քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ:Այս հատվածում հաճախակի են նաեվ հզոր եվ կործանարար ,զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:

Նյութ III


Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսի­կական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնա– խում է։
      
Անհետացման խրոնիկա
Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացան Ֆլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարա­կան կետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէ մոլորվել ենք...»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։ Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգի­տենք որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում... Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափա­նումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականու­թյամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստաց­վեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են, կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։ Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վի­ճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։
Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզ­ված եմ, որ դա Քիսն է...»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայց ամեն ինչ զուր անցավ...
     
 Ճանապարհորդություն ժամանակի միջով
Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիս («սպիտակ մառա­խուղի մեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենց Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը» հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հան­դիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներ– սի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա։
Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորա­նոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։ Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կե­սերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը։
70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։ Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո ար– բանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է... Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևել­յան ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռա­վորության վրա։
Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թա­կարդ» լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նա­վը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկ­յունում նավ է անհետացել երեք ձկնորսներով, որոնց զոհված համա­րեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմե­ցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզ­վել, անսպասելիորեն մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազ­մը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էր մի քանի օրվա մեջ։
Դրանք միայն վարկածներ են
Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձ– գիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։ Բնա­կանաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հո­րինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ու տու­րիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։


Վիդեո նյութ Բերմուդյան եռանկյունու մասին (հայերեն)



Ինչպես տեսաք՝ կան շատ վարկածներ Բերմուդյան եռանկյունու առեղծվածի մասին, սակայն դրանք, ինչպես նշեցի, միայն վարկածներ են, և մինչ այսօր այդ հետաքրքիր հանելուկային եռանկյունին մնում է չբացահայտված և շարունակում մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում:

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment