Էռնեստո Գևարա (հունիսի 14, 1928, Ռոսարիո, Արգենտինա – հոկտեմբերի 9, 1967, Լա Իգերա, Բոլիվիա) - սովորաբար կոչված ու ճանաչված որպես Չե Գևարա, Էլ Չե կամ միայն Չե (Չե-ն Արգենտինայում Էռնեստոյի կրճատված ձևն է), Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։
1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։ Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին։
1965-ին Չե Գևարան մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափոխություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ հոկտեմբերի 9-ին, 1967թ.։
Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշը։
Եվ հեղափոխականը այսօր` 21-րդ դարում`
Եվ հեղափոխականը այսօր` 21-րդ դարում`
Չե Բուրաշկան և նրա ընկեր Գենան` հայտնի կոկորդիլոսը
Եվ մի քանի աֆորիզմ Չէ Գևարայից.
Եղիր իրատես. պահանջիր անհնարինը:
Եթե կարողանաք գտնել ճանապարհ,որն առանց խոչընդոտների է, այն, հավանաբար, չի տանում ոչ մի տեղ:
Մենք չենք կարող վստահ լինել նրանում, որ մենք ունենք մի բան, որի համար արժե ապրել, մինչև մենք պատրաստ չլինենք մեր կյանքը տալ հանուն դրա"
Ես գիտեմ, որ դու եկել ես ինձ սպանելու համար: Կրակիր, վախկոտ, դու պարզապես մարդ կսպանես:
Որպեսզի հասնեք շատ բաների, դուք պետք է կորցնեք ամեն ինչ:
0 comments:
Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ
Post a Comment