Այժմ շատերը չեն պատկերացնում իրենց կյանքն առանց համակարգչի։ Ծնողներն էլ ցանկանալով գնալ ժամանակին համընթաց հաճախ դիմում են տարբեր զոհողությունների եւ համակարգիչ
են
ձեռք
բերում,
որպեսզի
իրենց
փոքրիկը
որքան
հնարավոր
է
շուտ
հասու
լինի
համակարգչային
տեխնիկայից
օգտվելու
գաղտնիքներին։
Սակայն
այս
պարագայում
եւս
պետք
է
հիշել
չափի
եւ,
իհարկե,
անվտանգության
կանոնների
մասին։
Ամենից առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային վայրը։ Խորհուրդ
է
տրվում
համակարգիչը
տեղադրել
սենյակի
հյուսիսային
հատվածում։
Արեւի
ուղիղ
ճառագայթները
ոչ
մի
դեպքում
չպետք
է
ընկնեն
էկրանի
վրա։
Ցանկալի
է,
որ
պատուհանը
լինի
այն
սեղանի
առաջ,
որի
վրա
տեղադրված
է
համակարգիչը։
Եթե
լուսամուտը
սեղանի
կողքին
է
կամ
հետեւում,
ապա
անթափանց
վարագույրներ
կամ
շերտավարագույրներ
կախեք։
Համակարգչի
էկրանն
ու
ստեղնաշարը
սեղանին
պետք
է
ուղիղ
դրված
լինեն,
ոչ
թե
շեղ։
Կարեւոր
է
ճիշտ
կարգավորել
էկրանի
բարձրությունը։
Չափազանց
բարձր
կամ
ցածր
լինելու
դեպքում
երեխան
ստիպված
է
լինում
սահել
աթոռի
վրա
կամ
լարել
պարանոցը`
գլուխը
հարմար
պահելու
համար։
Այդ
դեպքում
լարվում
են
մեջքն
ու
պարանոցը,
եւ
վատանում
է
արյամբ
ուղեղի
սնուցումը,
կարող
են
գլխացավեր
առաջանալ։
Ամեն
օր
նման
դիրքում
երկարատեւ
գտնվելը
հանգեցնում
է
առողջության
հետ
կապված
տարբեր
խնդիրների։
Էկրանի
կենտրոնը
պետք
է
գտնվի
աչքերի
մակարդակի
վրա
կամ
մի
փոքր
ցած,
որպեսզի
երեխան
կարողանա
հարմար
նստել`
առանց
վիզն
ու
ողնաշարը
ծռմռելու։
Էկրանն
աչքերից
պետք
է
հեռու
լինի
նվազագույնը
50-60 սանտիմետրով։
Համակարգչի
վրա
աշխատելու
ժամանակ
լույսը
չպետք
է
շատ
պայծառ
լինի։
Սեղանի
լամպի
լույսը
կարելի
է
մեղմացնել
կապտավուն
երանգ
ունեցող
թափանցիկ
գործվածքով
(իհարկե,
պետք
չէ
այն
գցել
անմիջապես
լամպի
վրա),
որը
սենյակի
լուսավորությունն
առավելագույնս
մոտեցնում
է
համակարգչի
էկրանի
լույսին։
Ձեռքերը պետք է հենել սեղանին եւ աշխատել միայն մատներով։ Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները` ազդրերի։ Ինչքան էլ խաղը հետաքրքիր լինի, իսկ գործը կարեւոր, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է փոքրիկ ընդմիջումներ անել` լարվածությունը
թուլացնելու
համար։
Յուրաքանչյուր
20-25 րոպեն
մեկ
կարելի
է
3-4 րոպեանոց
ընդմիջումներ
անել`
տեղից
բարձրանալ,
քայլել,
ձգումներ
անել,
գլուխը
պտտել
այս
ու
այն
կողմ
եւ
այլն։
Մի մոռացեք աշխատանքային սեղանի մոտ եւս պահպանել հիգիենայի կանոնները։ Ժամանակի ընթացքում համակարգչի ստեղնաշարի եւ մկնիկի վրա կեղտ է կուտակվում, որը մանրէների բազմացման համար հրաշալի միջավայր է։ Այդ պատճառով երբեք չի կարելի ճաշել կամ, նույնիսկ, բուտերբրոդ
ուտել
աշխատանքային
սեղանի
վրա
կամ
աշխատանքի
ընթացքում։
Ստեղնաշարն
ու
մկնիկն
անհրաժեշտ
է
մաքրել
ամիսը
մեկ
անգամ։
Համակարգչի
էկրանը
նույնպես
պետք
է
միշտ
կատարյալ
մաքուր
լինի։
Այն
մաքրում
են
հատուկ
խոնավ
անձեռոցիկների
օգնությամբ,
շաբաթը
մեկ
անգամ։
Եթե
երեխան
ակնոց
է
կրում,
ապա
ուշադիր
եղեք,
որ
դրա
ապակիները
նույնպես
մշտապես
կատարյալ
մաքուր
լինեն։
Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերն օճառով լվանալ, հատկապես եթե օգտվել եք օտար մարդու համակարգչից կամ եղել եք ինտերնետային ակումբում, ուր այցելում
են
ամենատարբեր
տարիքի
ու
զբաղմունքի
տեր
մարդիկ։
Նյութը պատրաստեց` Էդգար Անդրիասյանը
Նյութը պատրաստեց` Էդգար Անդրիասյանը
0 comments:
Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ
Post a Comment