26 May 2012

Սիրահարվե՞լ է տղամարդը, թե՞ ոչ

|
Սիրահարված տղամարդն ու պարզապես սեթևեթողն ամբողջովին տարբեր մարդիկ են: Կին-տղամարդ փոխհարաբերությունների փորձագետ Վոդիմ Կոլեսնիկովը նշում է սիրահարված տղամարդու հետևյալ 5 նշանները: Այսպես, ''ուղղակի տղամարդու'' կարգավիճակից անցնելով սիրահարվածության` նա.

· Իրեն արտասովոր է պահում: Պատմում է հնացած անեկդոտներ ու հենց ինքն էլ ծիծաղում է դրանց վրա: Եվ Ձեր հավանությանն արժանանալը չափազանց կարևոր է նրա համար:
· Անընդհատ փորձում է որսալ Ձեր հայացքը: Եթե դա նրան չի հաջողվում, նա սևեռվում է այն կետին, որին այդ պահին նայում եք Դուք:
· Եթե, ի վերջո, չի կարողանում որսալ Ձեր հայացքը, միևնույնն է, չի պատրաստվում Ձեզ հանգիստ թողնել: Ուշադիր լինելու դեպքում անպայման կնկատեք, որ նրա հայացքը սևեռված է մի կետի, որը գտնվում է կզակից քիչ ներքև, կրծքերից` քիչ վերև: Իրականում դա նրան թույլ է տալիս պերիֆերիկ տեսողությամբ ''ընկալել'' Ձեր շուրթերն ու կրծքերը միաժամանակ:
· Շարժվում է ավելի արագ և քաոսային: Շարժումների կոորդինացիան փոքրանում է: Անգամ ամենաճարպիկ տղամարդը սիրահարված վիճակում կարող է շփոթվել:
· Անընդհատ փորձում է հպվել Ձեզ:

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment