25 May 2012

Շատ մրգահյութ խմելը վնասակար երեխաներին

|
Ընդունված է, որ մրգային հյութերն օգտակար են երեխաների համար: Բայց, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, երեխայի սննդակարգում մրգահյութերի առկայությունը սպառնում է փոքրիկի ատամնային էմալի քայքայմամբ: 

Քեթի Հարլին թագավորական քոլեջից զգուշացնում է, որ հնգամյա երեխաների կեսն ունեն էմալի վնասվածքների հետքեր: Բժիշկը կոչ է արել հյութերը փոխարինել կաթով կամ ջրով: 

Բանն այն է, որ հյութերը պարունակում են մեծ քանակությամբ թթու, ինչի հետևանքով էմալը վնասվում է: Նաև հյութերում կարելի է գտնել մեծ քանակությամբ շաքար, որը նույնպես վնասակար է ատամների համար: 

Հարլիի խոսքերով` երեխաներին հյութ կարելի է խմել շաբաթը մեկ անգամ: Ավելին, օրական նույնիսկ մեկ բաժակից ավել մրգահյութ խմելով, չի կարելի լիովին լրացնել մրգերի պակասը, քանի որ հյութը բջջանյութ  չի պարունակում: 

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment