22 May 2012

Դեմք, թե կազմվածք. որն է դուր գալիս տղամարդկանց

|

Ի՞նչն են տղամարդիկ ավելի գրավիչ համարում կնոջ արտաքինում՝ կազմվածքը, թե՞ դեմքը: Այս հարցը հետաքրքրում է բազմաթիվ կանանց: Դրա շուրջ կան տարաբնույթ տեսակետներ:
Հարցին որոշել են պատասխանել եվրոպացի գիտնականները, ովքեր հենց այս նպատակով անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ: Փորձին մասնակցել են արական սեռի չափահաս ներկայացուցիչներ, որոնցից շատերը քիչ թե շատ ունեին կանանց հետ փոխհարաբերությունների փորձ: Մասնակիցների համարյա կեսը պաշտոնապես ամուսնացած էր կամ ուներ մշտական զուգընկերուհի: Նրանց համարյա 40%-ն ապրել է մի կնոջ հետ ավելի քան 5 տարի: Հետազոտությունների ընթացքում գիտնականներն՝ ամենատարբեր հարցումների օգնությամբ, փորձում էին որոշել, թե ինչն է ավելի շատ գրավում տղամարդկանց ուշադրությունը. կնոջ գեղեցիկ կազմվածքը, թե նրա գրավիչ դիմագծերը:
Արդյունքները ցույց են տվել, որ հանդիպելով անծանոթ կնոջ, տղամարդը միանգամից նկատում է նրա կազմվածքը: Այդ պահին նա գնահատում է կնոջ մարմնի համաչափությունն ու համեմատում դա գեղեցկության ու սեքսուալության իր պատկերացումների հետ: Իսկ դեմքին տղամարդիկ ուշադրություն են դարձնում դրանից հետո: Ընդ որում, հետազոտողները նկատել են, որ երկարատև փոխհարաբերությունների դեպքում, դեմքը մղվում է առաջին պլան: Այսպես, երբ հետազոտողները մշտական զուգընկերուհի ունեցող տղամարդկանց խնդրել են նկարագրել իրենց սիրելիին, նրանք տվել են հենց դեմքի նկարագիրը. աչքեր, ժպիտ և այլն:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կնոջ կազմվածքը գրավում է տղամարդու ուշադրությունը միայն սեռական ցանկության տեսանկյունից: Այսինքն՝ կնոջ մարմնին տղամարդն առավել շատ ուշադրություն է դարձնում, եթե նրա մտադրությունները սահմանափակվում են պատահական, թռուցիկ ինտիմ հարաբերություններով: Իսկ եթե ուժեղ սեռի ներկայացուցիչն առավել մեծ ուշադրություն է դարձնում կնոջ դեմքին, գտնում է, որ այն ավելի գրավիչ է, քան մարմինը, ապա դա կարող է վկայել, որ նա ենթագիտակցորեն պատրաստ է երկարատև, լուրջ փոխհարաբերությունների, նույնիսկ՝ ընտանիք ստեղծելու:

0 comments:

Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ

Post a Comment