Անվիճելի է, որ ժամանակակից պայմաններում երբեք չի կարելի ուսուցումը մեկնաբանել որպես սովորողների մեջ միայն գիտելիքների, կարողությունների և հմտությունների որոշակի համակարգի ձևավորում:
Ցանկացած ուսումնական ծրագիր դատապարտված է անհաջողության, եթե այն կիրառելիս դասախոսը չի օգտագործում այնպիսի հոգեբանական միջոցներ, որոնք խթանեն ուսանողի` ուսման հանդեպ հետաքրքրության առաջացման պրոցեսը:
Հետաքրքրությունը, որպես շարժառիթ, չափազանց մեծ դեր է կատարում ուսուցման մեջ: Այն ձևավորվում է ուսուցման պրոցեսում և միաժամանակ յուրաքանչյուր դասախոսի համար ամենագործուն միջոցներից մեկն է՝ գիտելիքների որակը բարձրացնելու և ուսանողի մեջ ուսման նկատմամբ դրական վերաբերմունք դաստիրակելու հարցում:
Ուսանող-դասախոս փոխհարաբերություններում,
ինչպես նշեցինք, կարևոր է հոգեբանական գործոնը, քանզի յուրաքանչյուր մարդու ունի սեփական
հոգեբանական առանձնահատկությունները, որոնք չպետք է անտեսվոն:Իզուր չէ ասված. «Ամենադժվար
մասնագիտությունը լավ մարդ լինելն է»:
Հաճախ ընտանիքում ու բուհում ուսանողի մեջ ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար բարոյախոսում են կրթության, մասնագիտության հասարակական, սոցիալական ու անձնական նշանակության մասին: Թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ այդպիսի զրույցներն իրենց չեն արդարացնում, որովհետև բարոյախոսությամբ ուսանողի մեջ չի ստեղծվում համոզմունք և սոցիալական այնպիսի բարձր գիտակցություն ու պատասխանատվություն, որոնք ուսանողի գործունեության համար դառնան դրդապատճառ ու նրան մղեն հաղթահարելու երկարամյա ուսումնառության ամենօրյա դժվարությունները:
Ուսանող-դասախոս փոխհարաբերություններում
առաջնայինը անձնային որակներն են, որոնք կարող են
ամենամեծ դերը կատարել, և որոնց փոխնող ոչ մի ուրիշ ուսումնական մեթոդ չի կարող
լինել:
Նյութը պատրաստեց Դիանա Եղոյանը:
0 comments:
Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ
Post a Comment