Համաձայն հնուց եկող եւ ժողովրդի մեջ համառորեն գոյատեւող պարզունակ մեխանիկական պատկերացման՝ ուշագնացության պատճառը
շնչահեղձությունն
է,
որը
վրա
է
հասնում
շնչափողը
իբր
լեզվով
խցանվելու
հետեւանքով։
Նոպայի
առաջացման
մասին
նման
թյուր
կարծիքն
իր
հետ
բերում
է
հիվանդին
օգնելու
սխալ
եւ
ոչնչով
չարդարացվող
կոպիտ
միջամտությունների։
Նոպայի
վրա
հասնելուն
պես,
հիվանդի
կողքին
գտնվող
մարդիկ՝
նրան
խեղդվելուց
փրկելու
ձգտումով,
փորձում
են
ամեն
կերպ
բացել
վերջինիս
բերանը
եւ
դուրս
քաշել
"կուլ
գնացած"
լեզուն։
Սակայն
հիվանդի
ծնոտը
ամուր
սեղմված
լինելու
պատճառով
վայ-փրկարարները
հաճախ
հարկադրված
են
լինում,
բացի
մատներից,
գործի
դնել
նաեւ
ձեռքի
տակ
եղած
ամենատարբեր
փայտյա
եւ
մետաղյա
առարկաներ՝
գդալ,
դանակ
եւ
այլն։
Բերանը
կոպտորեն
բացելուց
հետո,
նրանք
ձեռնամուխ
են
լինում
կծկված
լեզվի
դուրս
քաշելու
գործին։
Բժշկական պրակտիկայում հաճախակի են դեպքերը, երբ հիվանդին նման արջի ծառայություն մատուցելիս հարազատները
կոտրել
են
նրա
ծնոտը,
ատամները,
վնասել
լեզուն,
քիմքը,
շրթունքները,
լնդերը,
այտերը՝
մազաչափ
իսկ
չկասկածելով,
որ
հիվանդը
ուշքի
կգար
նաեւ
ինքնուրույն,
մի
քանի
րոպե
տեւող
նոպան
ավարտվելուց
հետո՝
առանց
որեւէ
միջամտության։
"Լեզուն կուլ գնաց" արտահայտությունը բժշկության մեջ հասկացվում
է
որպես
"ցնցումային
սինդրոմ",
որն
իրենից
ներկայացնում
է
գլխուղեղի
գործունեության
խանգարման
այնպիսի
վիճակ,
երբ
մարդը
միանգամից
կորցնում
է
գիտակցությունը,
տեղի
է
ունենում
շնչառության
կանգ,
մարմնի
բոլոր
մկանների
(այդ
թվում
նաեւ
լեզվի)
կծկում-կարկամում։
Հիվանդի
դեմքը
կապտում
է,
ակնագնդերը
շրջվում
են։
Նա
չի
պատասխանում
ձայնային,
լուսային,
ցավային
գրգռիչներին,
այսինքն
գտնվում
է
կոմայի
մեջ։
Նկարագրված
վիճակը
տեւելով
կեսից
մինչեւ
մեկ
րոպե,
աստիճանաբար
փոխանցվում
է
ցնցումային
վիճակի,
որի
ժամանակ
ռիթմիկ
ձեւով
ցնցվում
են
պարանոցի,
վերջույթների,
իրանի
բոլոր
մկանները։
Նոպայից
հետո
հիվանդի
գիտակցությունը
աստիճանաբար
վերականգնվում
է,
կամ
էլ
հիվանդը
քնում
է
խոր
կարճատեւ
քնով
եւ
արթնանում
պարզված
գիտակցությամբ։
Նա
իր
հետ
կատարվածի
մասին
ոչինչ
չի
հիշում։
Անկախ այն բանից, թե ինչից է առաջացել ցնցումային սինդրոմի նոպան, հիվանդին ցույց տրվող առաջին բուժօգնությունը պետք է լինի հետեւյալը.
- նոպան սկսվելուն պես անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել մահճակալին, բազմոցին կամ ուղղակի հատակին,
- գլխի տակ դնել բարձ կամ ծալված հագուստ՝ ցնցումները մեղմելու եւ ձեռքերը հնարավոր վնասումից զերծ պահելու նպատակով,
- քանդել հագուստի կոճակները, օձիքը, գոտին՝ շնչառության վերականգնման փուլում հնարավոր
բարդություններից
խուսափելու
նպատակով,
- գլուխը մի կողմ թեքել՝ նոպայի ավարտին հնարավոր փսխանյութը շնչափողը չլցվելու եւ թուլացած լեզուն սեփական ծանրության պատճառով շնչափողը չփակելու նպատակով,
- ուշադիր հսկել հիվանդին մինչեւ գիտակցության լրիվ պարզվելը՝ հնարավոր դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով,
- դիմել բժշկի՝ նոպաների առաջացման պատճառը ճշտելու եւ անհրաժեշտ բուժում կազմակերպելու նպատակով։
Նյութը պատրաստեց` Էդգար Անդրիասյանը
Նյութը պատրաստեց` Էդգար Անդրիասյանը
0 comments:
Comment-ներ գրելու համար սեղմել այստեղ
Post a Comment