10 July 2012

Ախ այդ արտագաղթը...

|

Ինչու՞ են մարդիկ լքում իրենց հայրենիքը

Ժամանակն է երևի մտածել մի մեծ  խնդրի մասին, որը կոչվում է արտագաղթ: Խոսել, թե հայրենասիրության պակաս է, ինձ թվում է անիմաստ է: Ես ինքս մեծ հայրենասեր եմ, բայց ցավով պետք է նշեմ, որ ինքս էլ հաճախ պայծառ ապագաս կամա թե ակամա կապում եմ արտասահմանի հետ: Եվ ինչու՞. սա է հարցը: Հետաքրքրական է, որ շատերը, ովքեր լքել են ՀՀ-ն չեն ուզում վերադառնալ, իսկ ովքեր էլ դեռ այստեղ են, հարմար առիթ են փնտրում գնալու համար: Սա այն ամենամեծ արհավիրքն է, որը մեծ արագությամբ կլանում է մեր ազգը, մինչ մենք թմբիրի մեջ ենք: Ունենք մարտունակ և հզոր բանակ, որը գիշերուզօր պաշտպանում է մեր երկրի անդօրրը, որը օրեցօր դառնում է երկիր՝ առանց ժողովրդի: Սոցիալական խնդիրների համար արժե՞ լքել հայրենիքը: -Միանգամայն ո՛չ,- կասենք բոլորս: Սակայն պետք է գիտակցել, որ յուրաքանչյուրիս հայրենիքը առաջին հերթին սկսվում է մեր ընտանիքից, մեր ծնողներից, մեր զավակներից: Եվ չես կարող մեղադրել այն մարդուն, ով ընտանիքի հացը վաստակելու համար բռնել է պանդխտության ճանապարհը: Պետք է հասկանանք, որ հայրենիքը առաջին հերթին սկսվում է ժողովրդից: Շրջապատված լինելով թշնամի ազգերով՝ առավել պետք է ամրապնդենք մեր անկախության և ապրելու իրավունքը, սակայն մենք դատարկում ենք մեր երկիրը: Մեղադրել հասարակ ժողովրդին անկարելի է, քանզի ժողովուրդը հայրենիք կերտողն է, սակայն նրան պետք է ճիշտ ուղղորդեն: Ես սա չեմ տեսնում: Կամ արդյոք ակամա չենք հիասթափվում այս կյանքից, երբ տեսնում ենք, որ գումարը տալիս է ի ծնե չունեցած տաղանդ, մինչ տաղանդավորը այդպես էլ մնում է թաքնված: Միթե չենք հիասթափվում, երբ ոմանք  խույս են տալիս հայրենիքին ծառայելու սուրբ պատվից,  իսկ մնացյալին ձեռք առնում, ովքեր դիրքերում սահման են պահում:

Ինքնախաբեություն, ուրիշ ոչինչ

Հետո արդյո՞ք ճիշտ է, երբ մարդիկ իրենց երեխաներին գումարով ԲՈՒՀ են ավարտեցնում (խոսքը շատերի, բայց ոչ բոլորի մասին է): Երևի թե միակ երկիրը ՀՀ-ն է, որտեղ գումար են տալիս ուսում չստանալու համար: Եվ ու՞մ են պետք այն ԲՈՒՀ-երը, որոնք ապագա գործազուրկներ են պատրաստում կամ այն դպրոցները, որոնք ավագ դպրոց զուտ անունով են դպրոց մնում: Ինձ թվում է այս և նմանատիպ պատճառներն են առիթ հանդիսանում արտագաղթի համար:
ԻնչևԷ, եկեք հավատանք, որ տարիներ հետո կլինենք ոչ թե երեք միլիոն, այլ երեք միլիոն վերջից մեկ զրո ավելին, և կկերտենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք:
                  

Շարունակելի...

08 July 2012

Արդի օտարամոլությունը

|
Այսօր ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը կոչվում է օտարամոլություն և մեծ արագությամբ կլանում է մեր հասարակությունը: Ներկայումս գոյություն ունի մի ստվար զանգված, ով իրեն 21-րդ դարի ոգու կրողն է համարում և արդի քաղաքակիրթ աշխարհի մի մասը, սակայն միևնույն պահին պարսավում և հեգնանքով է վերաբերվում ազգային արժեքներին: Վերջերս անգամ սոց. ցանցերից մեկում կարդացի մի մեկնաբանություն, որում մի աղջիկ ծաղրում էր ազգագրական երգեր լսող մարդկանց՝ նրանց հավասարեցնելով ռաբիզ մարդկանց: ՈՒզում եմ հարցնել այդ աղջկան, թե այդ երբ ազգայինը դարձավ ռաբիզի մաս: Մի գուցե նա չգիտի, որ իր նախնիները ոչ թե լսել են Լեդի Գագա կամ Էնրիկե Իգլեսիաս, այլ հայկական ազգային երգեր: Ուզում եմ հասկանանք, որ ժամանակակից և արդիական նա չէ, ով հրաժարվում է ազգային արժեքներից և գովերգում արտասահմանյանը, այլ նա, ով պահպանում է նախնիներից ստացած իր ժառանգությունը և հայացք սևեռում արդի աշխարհի փոփոխություններին: Ուզում եմ հասկանանք, որ ներկայիս գլոբալիզացման ժամանաշրջանում առավել ակնածանքով պետք է վերաբերվենք ազգային արժեքներին:Այո՛, պետք է պայքարել ստորաքարշ ու անճաշակ <<արվեստ>> տարածողների դեմ, ովքեր անիմաստ բառերով ու արևելյան երաժշտություններով ինչ-որ կլկլոցներ են ստեղծում ու տարածում: Ուղղակի պատճառը այն է, որ խնդիրը մեր հասարակության մեջ է, որովհետ մենք ինքներս ենք հանդուրժում նրանց: Հետո ցանկանում եմ նշել նաև, որ օտար բառերի գործածությամբ չէ, որ դառնում ենք առաջադեմ ու արդիական: ՀՀ պետական լեզուն հայերենն է սիրելիներս: Ասում եմ որոշ մարդկանց համար: Լավ իմացեք, որ անգլիացին կամ ֆրանսիացին հայերեն կամ այլ օտար լեզվով չեն խոսի իրենց երկրում: Ես ինքս տիրապետում եմ օտար մի քանի լեզուների, բայց իմ երկրում խոսում եմ հայերեն:
Վերջում ուզում եմ կոչ անել, որ հասկանանք, թե որտեղից ենք եկել և ուր ենք գնում:           
                                                                                                                                                                                                       

Աշխարհակալ Ալեքսանդրը

|

Ալեքսանդրի տերությունը















Հետաքրքիր փաստեր Ալեքսանդր Մակեդոնացու մասին

Ալեքսանդրի ուսուցիչը 13-ից 16 տարեկանում եղել է Արիստոտելը:
Ալեքսանդրը ծանոթանալաով Գորդիան հանգույցի պատմությանը՝ ցանկանում է քանդել այն: Չկարողանալով քանդել՝ նա սրով է կտրում այն՝ ցույց տալով Ասիան զենքի ուժով գրավելու իր մտադրությունը:


06 June 2012

Ինչպես հետ բերել start menu-ում ջնջած ֆայլը (օրինակ՝ Accessories-ը)

|

Եթե պատահաբար ջնջել եք որևէ ֆայլի "Link" կամ պանակ (folder), օրինակ "Accessories"-ը, "Desktop"-ի վրա՝ սխալ  տեղափոխելու ժամանակ, կամ ջնջել եք և ուզում եք այժմ հետ բերել, ապա հետևեք ստորև ներկայացված գործողություններին:

04 June 2012

Շատ հետաքրքիր ազգանուններ

|
Իհարկե 1000 ներողություն, բայց շատ հետաքրքիր էր :D
Kaka, Nasri, ...



Միայն պատկերացրեք, որ այս մարդը ապրեր Հայաստանում... Ուղղակի չեմ ուզում պատկերացնել: Բայց ասեմ, որ այդ բառը նշանակում է Թուրքիայի հասարակական քաղաքացի... 

31 May 2012

Գինու շիշ բացելու պարզ եղանակ՝ կոշիկի օգնությամբ

|
Ստորև ներկայացնում եմ վիդեո, որը շատ պարզ եղանակով նկարագրում է, թե ինչպես կարելի է բացել գինու շիշը՝ կոշիկի օգնությամբ:
Ասեմ, որ կոշիկից բացի կարող եք նաև օգտագործել տարբեր ոչ շատ կոշտ առարկաներ, որոնք չեն թողնի, որ շիշը հարվածից ջարդվի:

  

28 May 2012

Կայք, որով շատ հեշտ կարող եք կատարել զանգեր, տեսազանգեր ձեր Skype, GTalk, ICQ, MSN պրոֆիլներից` առանց համապատասխան ծրագրերի

|
Գոյություն ունի այնպիսի կայք, որով կարող եք մուտք գործել ձեր Skype,  GTalk, ICQ, MSN,  Myspace, Vkontakte, Facebook պրոֆիլները և հեշտությամբ կատարել տարբեր զանգեր, գրել հաղորդագրություններ և օգտվել տարբեր ծառայություններից:
















Ասեմ, որ Skype, GTalk, ICQ, MSN մուտք գործելու համար ձեզ հարկավոր չէ համապատասխան ծրագրերը: